Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ինչը կարող է վնասել սեռական փոխհարաբերությունները

Ինչը կարող է վնասել սեռական փոխհարաբերությունները

Սեռական փոխհարաբերությունների վրա իրենց ազդեցությունն են ունենում բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, օրինակ` բնավորության առանձնահատկությունները, ընտանեկան միջավայրը և այլն:

 

Անհրաժեշտ է ընդգծել ընտանիքի դաստիարակչական ֆունկցիան, մասնավորապես սեռական դաստիարակությունը։ Մանկական հասակում ստացած սեռական դաստիարակության բացերը իրենց կնիքն են դնում հետագա սեռական կյանքի, հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների վրա։ Սեռական առողջ փոխհարաբերություններ հաստատելու համար մեծ նշանակություն ունի համապատասխան զուգընկերոջ ընտրությունը։ Հակառակ սեռի ծնողի կերպարը մեծ դեր է խաղում ամուսնական զուգընկեր ընտրելիս։ Եթե այդ ծնողի դերն ընտանիքում դրական է, ապա նրան նման զուգընկերոջ ընտրությունը բարենպաստ նախադրյալ է.... հետագա սեռական և ամուսնական ներդաշնակության ստեղծման համար։


Բացի վերը նշված գործոններից, անհրաժեշտ է առանձնացնել սեռական փոխհարաբերությունները կազմավորող մեկ այլ կարևոր գործոն` տնտեսական գործոնը։ Տնտեսական գործոնի բացասական ազդեցության ներքո կարող են հատկապես տղամարդկանց մոտ առաջանալ մի շարք սեռական խնդիրներ։ Հաճախ նյութական միջոցների հայթայթմանը ուղղվում են մարդու ողջ կարողությունները և նպատակները՝ ժամանակ և ուժ չթողնելով լիարժեք սեռական կյանքի համար։ Նյութական միջոցների բացակայությունը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել թերարժեքության զգացում, դեպրեսիվ վիճակներ, ինչն իր դրսևորումն է գտնում սեռական անհաջողություններում։ Ընտանիքում այդ նույն հանգամանքը հանգեցնում է ընդհանուր նյարդայնացմանը, հուզական անկայուն վիճակին, որը արտահայտվում է ամուսինների սեռական փոխհարաբերություններում։ Կանանց մոտ տնտեսական գործոնը կարող է ազդել սեռական զուգընկերոջ ընտրության և նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխման վրա։

 

Սեռական կյանքի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև իրավիճակային գործոնները, որոնց ազդեցությանը առավել ենթակա են կանայք։ Կանանց համար մեծ նշանակություն ունի միջավայրը (ննջասենյակի ինտերիերը): Տղամարդիկ համեմատաբար ավելի քիչ են ենթակա իրավիճակային գործոնների ազդեցությանը։ Երկու սեռերի մոտ Էլ իրավիճակային բարենպաստ գործոնները կարող են խթանել սեռական հնարավորությունների դրսևորումները:

Այսպիսով՝ մարդու սեռական վարքը, հիմքում ունենալով կենսաբանական նախադրյալներ, կյանքի ընթացքում ենթարկվում է բազմաթիվ սոցիալական ներգործությունների, ձևավորվում, զարգանում և վերափոխվում դրանց ազդեցության տակ՝ դառնալով յուրաքանչյուր մարդու համար ուրույն և առավել ինտիմ զգացմունքների աղբյուր:


sexology.am

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան
Լուսանկարը. relax.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Hendo, կարծում ենք Ձեզ կօգնի հոդվածը, որի հղումը ստորև է.

www.med-practic.com/arm/610/17318/article.more.html

Ստորև նաև հեղինակի՝ բժշկի անհատական էջն է, ում հետ կարող եք կապ հաստատել՝ ստանալու խորհրդատվություն.

https://www.med-practic.com/arm/1557/profile.html

 

hendo

24.10.2014

Barev bjishk. nerka pahin Hayastanic shat heru em. Chishtn asac xndir unem vory hajaxaki krkrnvuma.u stex bjishk chka vor dimem kam gnam urologiakan kentron. Arnandami glxiki masum mrmroc ka. Parakalum. Vonc vor mashky qayqayvac lini. Shut shut krknvuma.ancnuma mi 2 3 oric eli krknvuma. Higenas maqura. Loxanum em amen or. Higenain hetevum em mshtapes :) Inch xorhurd ktaq anem?

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ